Քայլիստնե՛ր, ձեր կողմից թուրքին նվիրածների մասին մանրամասնեք.Գագիկ  Համբարյան

Քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը  գրում է.

Երեսփոխան քայլիստ Բաբկենը գրառում է արել և նշել, թե 2022 թ-ի բյուջեով ինչ են նախատեսում անել ու երկար-բարակ թվարկել է «անելիքները», որոնց կատարման պահով շատ խիստ կասկածներ ունեմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բազմիցս ստել և կեղծել է իրականությունը… Օրինակ՝ աշխատատեղերի պահով մի քանի անգամ Նիկոլ Անհողը կեղծ տեղեկություններ էր հրապարակում իր ֆեյսբուքյան էջում, որոնք բացահայտումից հետո կա՛մ ջնջում էր, կա՛մ էլ հասանելիությունը փակում…
Նախ, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վիճակը պարզ է, որ գործող իշխանությունները չեն կարող 2022 թ-ի պլանավորած ծախսերն անել մեր ունեցած ռեսուրսներն օգտագործելով… Իսկ պարտք վերցնելն ուղղակի աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար…Հիշեցնեմ, որ 2018 թ-ին, երբ Նիկոլ Անհողը եկավ իշխանության, նա ժառանգել էր 6,7 միլիարդ դոլար պետական պարտք, իսկ այժմ այն հասել է 9,1 միլիարդ դոլարի…
Երկրորդը, ինչ-որ ծրագրերից խոսելուց առաջ լավ կլիներ, որ Բաբկենն իր էջում մանրամասն անդրադառնար այն կորուստներին, որոնք մենք ունեցանք իր թիմի կառավարման ժամանակ… Օրինակ՝ մանրամասներ, թե քանի կիլոմետր ասֆալտապատ ճանապարհներ, քանի հազար հեկտար վարելահողեր ու պտղատու այգիներ, կամուրջներ, ջրամբարներ, ՀԷԿ-եր, գործարաններ և հանքավայրեր, քաղաքներ և գյուղեր՝ իրենց ենթակառուցվածքներով Նիկոլ Անհողը նվիրեց թուրք-ազերիներին…
Եվ վերջապես, քայլիստ պատուհասները թուրքին նվիրեցին մեր հայրենիքի մի զգալի մասը…
Բաբկե՛ն, դիմացինդ մենակ անգրագետ հարևան Պողոսդ չէ. այսքան կորուստներ և վնասներ պատճառելուց հետո դու՛ դեռ երես ունես խոսելու 2022 թ-ին ձեր ինչ-որ ծրագրերից…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով