Քանի՞ հոգի դուրս կգար փողոց 2018-ին եթե իմանային,որ մի քանի տարի անց վերադառնում ենք 1920թ սահմաններին.Վահան Բաբայան

Քանի՞ հոգի դուրս կգար փողոց 2018-ին եթե իմանային,որ մի քանի տարի անց վերադառնում ենք 1920թ սահմաններին:Այս  մասին  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

«2018-ին Սերժ Սարգսյանի դեմ դուրս եկած մարդկանց մեծ մասը չգիտեր,որ իրենց օգտագործում են և վերջում «դրախտի» փոխարեն ազգովի «դժոխք» են գնալու,նրանցից շատերը այսօր գլխներին են տալիս և արդարանում,որ իրենք խաբվեցին:Նման հիմար վիճակում հայ ժողովուրդը երբեք չէր հայտնվել:
Դե իսկ հիմա կկարողանա մոբիլիզացվել հասարակության ակտիվ մասը և փոխել վիճակը ցույց կտան առաջիկա օրերը,չի բացառվում ,որ սցենարի հեղինակները և գլխավոր ռեժիսորը հենց իշխանության ներսից իրականացնեն փոփոխություն,բարդ ժամանակներ են սպասվում,ավելի բարդ քան կարելի էր պատկերացնել»,-գրել  է  Բաբայանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով