Իրականում հանրահավաք հրավիրողները այն պետք է արած լինեին արդեն երեկ`կամ ամիսներ առաջ.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Իրականում հանրահավաք հրավիրողները այն պետք է արած լինեին արդեն երեկ`կամ ամիսներ առաջ
Երբ փորձեցի կարծիքս հայտնել այս իրադարձության վերաբերյալ,շատերը (ենթատեքստը հասկանալով)հարցնում են իսկ դուք ի՞նչի ավելի շուտ չեք անում կամ քննադատում են,որ ես էս իմ հարցադրումով սխալ բան եմ անում:
1.Ես համարում եմ,որ նման կարծիք հայտնելու իրավունք ունեմ և այն վաստակել եմ:
2.Երբ 2020 թ սեպտեմբերին մեր կուսակցությունը ապագա կապիտուլյանտի հեռացումով դուրս եկավ փողոց այսօրվա ինձ մեղադրողների մեծ մասը իհարկե չեր մասնակցում այդ ակցիաներին(ի տարբերություն իրենց ես բոլոր ակցիաներին մասնակցել եմ և որպես անհատ և որպես կուսակցության ղեկավար)Քաղաքական ակցիաները ավելի շուտ անելու և վազելու համար սպարտակիադա չի,որ մենք ավելի շուտ անենք:
3.Ընդդիմության ամենամեծ ֆրակցիան ես չեմ և իմ կուսակցությունը չի «մուրճն էլ ա ձեր ձեռքը,մեխն էլ»բա ում՞եք սպասում,ինձ՞….

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով