Ի՞նչ է նշանակում «Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի» կապիտուլյանտի այսօրվա ասածը Ազգային ժողովում,թարգմանեմ.Վահան Բաբայան

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում է

Ինչ՞ու նախկինում Հայաստանը էդ երբ՞ է մտադրություն ունեցել ուրիշի հող նվաճելու,մենք ազատագրել ենք մեր պատմական հողերը և ստիպված կռվել մեզ պարտադրված ցեղասպան պատերազմում:
Ի՞նչ է նշանակում «Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի» կապիտուլյանտի այսօրվա ասածը Ազգային ժողովում,թարգմանեմ….
1.Հայաստանը այլևս որևէ պահանջատիրություն չունի օկուպացված Շուշիի և Հադրութի մասով:
2.Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց Արցախի կարգավիճակի
3.«Խաչ ենք» քաշում նաև ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վրա:
Սա ասվում է սպասվող եռակողմ հանդիպումից առաջ և ըստ էության դառնում է ևս մեկ դրական ազդակ սուլթանի համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով