Գերագույն գլխավոր հրամանատարը հեռացավ, թուլացավ երկրի անվտանգությունը, օգտվեցին ներքին և արտաքին թշնամիները.Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը   գրում է.

Նախագահի անթերի համբերությունից շատերն են օգտվել, շատերն են իր անունը շահարկել ու քայլերի գնացել, դիմացինին փոխանցվելով, որ նախագահը տեղյակ է կամ նրա հրամանով է այդ իսկ պատճառով սկսվել է տարածվել միֆերը նախագահի անձի շուրջ։
Եվ այսպես քիչ-քիչ տարիների ընթացքում հավաքելով այդ ամենն մարդիկ սկսեցին էլ ավելի առիթից օգտվել և հայտնվեցին մարդիկ որոնք փաթեթավորելով այդ ամենն ու ավելի լավ մատուցելով սկսեցին ամեն օր, ամեն ժամ հանրային հարթակներում մատուցել այդ կեղծիքները։ Դանդաղ մարդիկ սկսեցին հավատալ, ամեն օր լսելով նույն ստերը, քանի որ այն կողմից չկար կոշտ պատասխան այդ ամենն հերքելու։
Մարդը անտեղյակ, անգրագետ լինելով, առանց մտածելու, առանց անալիզ անելու հավատաց գոյություն չունեցող երևույթներին։
2018-ին հասունացավ կեղծիքների խմորը։
Գրտնակի օգնությամբ բացվեցին կեղծիքների գունդը, որից հետո շատացան խմորհունց մասնագետները։
Չհասկանալով թե’ ում դեմ են դուրս գալիս և ի՞նչի համար։
Դուրս եկան կանգնեցին մեկի կողքին, որը ոչ մի ճանապարհ չունի անցած, որը ոչ մի բան չի արել երկրի համար, որը բացի ստից ոչ մի ճիշտ չի ասել։ Ամենա տհաճ երևույթը այն էր, որ այն անուն գցողները, վեր թռնողները միանգամից կամ անհետացան կամ էլ դավաճանեցին ու լքեցին մի մարդու ում շնորհիվ մարդ դարձան, ում շնորհիվ մարդամեջ մտան, ում շնորհիվ կայացան, հենց դրանք լուռ հեռացան, մնացին միայն իսկական մարդիկ։
Ինչևիցե։
Ոգևորված դուրս էին եկել, խառնվել էին իրար, ուրախ քայլում, նստում էին, չէին հասկանում թե ինչ են անում, թե ով է իրենց ոտքի հանել և ինչի համար։
Չհասկանալով միայն մերժում էին, բայց չէին գիտակցում որ մերժելով, իրենք մերժում են նաև երկրի անվտանգությունն ապահովող մարդուն։
Փորձում էին ստրուկի կարգավիճակից դուրս գալ, բայց այն ինչ չգիտեին, որ ստրուկը մնում է ստրուկ, քանի որ դրանք ներաշխարհով էին ստրուկ։
Գերագույն գլխավոր հրամանատարը հեռացավ, թուլացավ երկրի անվտանգությունը, օգտվեցին ներքին և արտաքին թշնամիները։
Սերժ Սարգսյանը պետք է վերադառնա դուրս շպրտի դավաճանին։
Դեպի ապահով Հայաստան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով