Էսպես մի ամիս էլ կզբաղեցնեք էլեկտորատին.Ռուբեն  Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր   Ռուբեն  Մխիթարյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրում է

 

«Բարոյական հաղթանակի» յուրօրինակ դրսևորում կարող է հանդիսանալ ՀՀ տարածքում Նոր Շուշի և Նոր Հադրութ բնակավայրերի հիմնումը, որի համար փրկիչը մեծ հեռուստամարաթոն կհայտարարի, Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանը անպայման կմասնակցեն իրենց ամսեկան 20$ փոխանցումներով, լացակումաց աչքերով հայ «մեծանուն» արվեստագետները էկրաններից կդիմեն «ազգ-ժողովուրդ» հիբրիդ զանգվածին, աղերսելով մասնակցել այդ ազգանվեր գործին, բոլոր իշխանությունների «պոռտման» բիզնեսմենները կփոխանցեն 10-15 միլիոն դրամ գումար, մի հերթական տխմար կխոստանա կառուցել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կրկնօրինակը, որի արշավին մի ուրիշ տխմար «Նոր Շուշի» վերնագրով երգ կգրի, որը սիրով կկատարեն բոլոր իշխանությունների պալատական երգիչները, մի հերթական Վարազդատ կգրի, որ փրկչի որդին գարեջուր վաճառելով արցունքը աչքերին խնդրում էր շատ թեյավճար թողնել հանուն Նոր Շուշիի կառուցման… ու այդպես շարունակ: Էսպես մի ամիս էլ կզբաղեցնեք էլեկտորատին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի ամսից էլ նորից սկսեք քննարկել՝ արդյո՞ք Նիկոլն է Ամանորի ուղերձը կարդալու, թե՞ արդեն նոր մարդ ու հաստատ լիքը պարապ գերվստահելի դեմքի արտահայտությամբ կասի, որ ոչ, այ էս նոր տարվան ուրիշն է մեզ շնորհավորելու, քանզի Պուտինը, Բայդենը, Լավրովի քենին, Մակրոնի շունը, Էրդողանի փեսու գաստրիտը և այլ գեոքաղաքական իրադարձություններ դա են վկայում:
#ժիզն_պռեկռասնա
#պռեկռասնոյե_դալյոկը»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով