Դանակահարություն Երևանում. 14-ամյա տղան կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

 

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց  «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա:

Դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկոմ են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին  և հանցագործության  գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու  ուղղությամբ: Օպերատիվորեն  ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, տեղում կատարել ծառայություն, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել, իսկ հետաքրքրասեր քաղաքացիները չանցնեն սահմանազատված գոտին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով