Չեմ բացառում, որ այս դրածոների իշխանությունը պահելու համար առաջիկայում մեր երկիր կարտահոսի թուրքական փող՝ ազգադավի իշխանության ծրագրերը կյանքի կոչելու և Հայաստանի ամբողջական թուրքացմանը հասնելու համար.Գևորգ  Գևորգյան

2022 թվականի պետբյուջեի նախագծի մասին ելույթում պետականակործանը բանակի բյուջեն ավելացնելու, անվտանգության և բանակաշինության մասին խոսեց, որն ընդամենը պարզունակ դեմագոգիա է։Ֆեյսբուքյան իր  էջում գրում է ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը:

Ի՞նչ միջոցներով է բանակի բյուջեն ավելանալու, երբ.
ա. Տնտեսությունդ կատաստրոֆիկ վիճակում է, տնտեսական ոչ միայն աճ չկա, այլ հետընթաց է:
բ. Թանկարժեք մետաղների, ոսկու հանքերը, որոնք խոշոր հարկատուներ էին, տրվեց թշնամուն, դրան գումարած արցախյան բազմաթիվ շահութաբեր ընկերություններ:
գ. 5000-ից ավելի զոհվածների ընտանիքների, 10000 ավելի հաշմանդամների պետք է ֆինանսական հատկացումներ կատարվեն:
դ. Արցախից տեղահանվածների համար պետությունը սոցիալական բազմաթիվ ծրագրեր պետք է իրականացնի:
ե. Դավադիր պատերազմի արդյունքում մեր բանակը լրջագույն նյութական, ռազմատեխնիկական կորուստներ ունեցավ, որը պետք է լրացվի։
զ. Կապիտուլյացիոն փաստաթղթի արդյունքում ադրբեջանի հետ մեր սահմանը դարձավ 528կմ, որը ռազմական, ինժինիերատեխնիկական և համապատասխան կահավորանքի պարբերական ծախսեր է պահանջում
է. Համավարակի դեմ իշխանության ապաշնորհ մոտեցման արդյունքում լրացուցիչ ծախսեր են պահանջվելու:
Դեռ կարող եմ հատ առ հատ, փաստարկված շարունակել, բայց ժամանակի կորուստ եմ համարում, որովհետև ժամանակը միայն մի նպատակի պետք է ծառայեցնենք. Ազատվել այս ստահոդ իշխանությունից և կանգնեցնել պետության կործանման ընթացքը։
Հ.Գ. Չեմ բացառում, որ այս դրածոների իշխանությունը պահելու համար առաջիկայում մեր երկիր կարտահոսի թուրքական փող՝ ազգադավի իշխանության ծրագրերը կյանքի կոչելու և Հայաստանի ամբողջական թուրքացմանը հասնելու համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով