Այս իշխանությունները ինքնակամ հրաժարական չեն տա.Սեյրան Օհանյան

 

«Հայաստան» դաշինքի նպատակների մեջ կա, որ ՀՀ ղեկին պետք է լինի նոր իշխանություն: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստանում պետք է լինի իշխանություն, որը կարող է ազատ բանակցել և օգտագործել այն ամբողջ ներուժը, որ 30 տարիների ընթացքում ենք ձեռք բերել, որը կազմակերպչական ունակությունների արդյունքում արագ կարող է երկիրը դուրս բերել հոգեբանական այս վիճակից և ձևավորել անվտանգության համակարգ»,-ասաց Սեյրան Օհանյանը և շեշտեց, որ բանակը, իր կազմակերպչական սկզբունքներից ելնելով, առաջինը պետք է կազմակերպված ձևով այս իրավիճակից դուրս գա և ապահովի իր զարգացումը:

Պատգամավորը նաև նշեց, որ այս իշխանությունները ինքնակամ հրաժարական չեն տա.

«Չեմ կարծում, թե այս իշխանություններն ինքնակամ հրաժարական կտան: Բայց՝ եթե հրաժարական տան, ապա համապատասխան թիմ գոյություն ունի, որը կարող է լիարժեք և՛ միջազգային, և ՛ ազգային երաշխիքների ուղղությամբ արագ աշխատանք տանել»,-ասաց Օհանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հավելեց, որ բոլոր միջոցներն օգտագործելու են իշխանությանը հեռացնելու համար.

«Մենք տեսնում ենք, թե իշխանությունն ինչպես է սարսափում նույնիսկ փոքր բողոքից։ Օգտագործվելու են բոլոր օրինական, սահմանադարական մեթոդները՝ դժգոհությունը, մարդկանց բողոքը տեղ հասցնելու ու հանրության մոտ առավել շատ վստահություն ու իշխանափոխության պահանջ առաջադրելու ուղղությամբ», – ասաց Արծվիկ Մինասյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով