Ավաղ, մենք համառորեն անտեսեցինք մեր անցյալի փորձն ու նրա կրողներին և արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք.Սենոր Հասրաթյան

Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ. գնդապետ  Սենոր Հասրաթյանը   գրում է․

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020թ. հոկտեմբերի 14-ին եմ իմ ֆեյսբուկյան էջում կատարել հետևյալ գրառումը.
«Առաջ շարժվելու և հաջողություններ ունենալու համար հարկավոր է մեկ-մեկ հետ նայել: Անցյալը սովորեցնելու հատկություն ունի, մանավանդ, երբ այն հարուստ է հերոսական էջերով: Հասկանալ է պետք, որ այդ էջերի հեղինակները, անկախ այսօրվա իրենց գրաված դիրքից, արժանի են գնահատման, այլ ոչ թե այլևայլ պիտակավորումների, քանզի նրանք կանգնած լինելով մեր երեկվա հաղթանակների ակունքներում՝ ունեն մեր ներկան հզորացնելու իրական ներուժ: Ներկայի և անցյալի փոխադարձ հանդուրժողականությամբ հզորացնելով մեր պաշտպանությունը՝ մենք, անկասկած, ավելի շուտ և ավելի քիչ կորուստներով կհաղթենք: Սա է հաջողության հասնելու իրական ճանապարհը և մենք պարտավոր ենք գնալ հենց այդ ճանապարհով ու ՀԱՂԹԵԼ»:
Ավաղ, մենք համառորեն անտեսեցինք մեր անցյալի փորձն ու նրա կրողներին և արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք… Ցավալին այն է, որ այսօր էլ նույն ճանապարհի վրա ենք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով