Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. էլեկտրաքարշը գնացքի գծերի վրա հայտնված «06»-ը վերածել է մետաղե ջարդոնի

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում՝ կանգառի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենայի, ինչից գազի արտահոսք  է սկսվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Արարատի մարզային թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Պարզվել է, որ Այգավան գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում թիվ 1613 շարժական «ВЛ10-261» էլեկտրաքարշը բախվել է Արամայիս Միքայելյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «06»-ը, ապա ավտոմեքենան հեռացրել ռելսերից։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «06»-ը, ապա ավտոմեքենան հեռացրել եկաթուղու վրայից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով