Հայաստանում արդեն մեկ տարի ադրբեջանական օրեր են, ադրբեջանա-թուրքական տեռոր եւ խրախճանք.Մարգարիտ Եսայան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում արդեն մեկ տարի ադրբեջանական օրեր են, ադրբեջանա-թուրքական տեռոր եւ խրախճանք՝ եւ ներսից եւ դրսից․․․։Այս մասին  ֆեյսբուքյան  իր էջում  գրառում է  արել  ՀՀԿ  նախկին  պատգամաոր  Մարգարիտ Եսայանը:

 

 

Սրանք էնքան են ղզղնել, որ ախորժակները մեծացրած աչքերը չռել են մեր հայրենիքին․․․ արդեն դավաճան-կապիտուլյանտի նկարներն են երկրպագում եւ տակը գրում․«Սալամ Գյոգչա, շուտով կհանդիպենք» ։ Հասկացա՞ք, չէ, խոսքը մեր Սեւանի մասին է․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Դե, ուրեմն քպանհայրենիքներին հարցս՝ ըստ ձեր պուճուրիկ ուղեղների, կարո՞ղ եք ասել, ինչու սրանք Սերժի ժամանակ այսպես չէին հոխորտում, ինչու էին մտել մկան ծակերը եւ դողում էին Սերժի կամ Ռոբերտի անունները լսելիս․․,ինչո՞ւ էին սրանք սարսափում Մանվելի անունից, բոլոր 90-ականներին եւ դրանից հետո կռված տղերքից ինչո՞ւ էին հոգեխանգարմունքի մեջ ընկել․․․Դուք երկիրը դարձրիք ադրբեջանի բոստան եւ դրանք վարում-ցանում են ոնց ուզում են․․Բա ձայն-ծպտուն հանեք․․Թեպետ, ձեր հանած ձայներն էլ են ադրբեջանահոտ եւ ադրբեջանահաճո։ Ուրեմն, ոնց չմտածեմ, որ դուք ուղն ու ծուծով դրանցից եք․․․․
Հ․Գ․Իրականում, ձեզ ասելիք չունեի, խոսքս ինձ է ուղղված, մեզ, որ դեռ սպասում ենք՝ընել թե չընել, ըսել թե չըսել․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով