Արցախի պահպանման և զարգացման չորս գլխավոր գործոնները.Խաչիկ Ասրյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հա՛յ Ազգ

Այսօրվա մեր Սուրբ Արցախի պահպանման և զարգացման չորս գլխավոր գործոններն են.

ա) Արցախում այսօր բնակվող հերոս Հայ ժողովուրդը,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

բ) Արցախը պաշտպանող և կառուցող Արցախի Նախագահը,

գ) Արցախի Պաշտպանության բանակը,

դ) Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության Խաղաղապահ Ուժերը:

Չորս գլխավոր գործոններից նույնիսկ մեկի բացակայության դեպքում՝ մենք անդառնալիորեն կկորցնենք Արցախը:

Ուստի, առանց երկմտելու, կանգնե՛նք Արցախի հերոս բնակիչների, 2020 թվականի մարտի 31-ին արցախցիների բացարձակ մեծամասնության կողմից ընտրված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի Պաշտպանության բանակի և Ռուսաստանի Դաշնության Խաղաղապահ Ուժերի կողքին ու, առանց վարանելու, պաշտպանենք ու հզորացնենք մեր Սուրբ Արցախը և հորինված ու խառնածին Ադրբեջանից ազատագրե՛նք Արցախի օկուպացված տարածքները:

Ի՛ գործ:

ԱՍՏՎԱԾ պահպանի Հայաստա՛նը, Արցա՛խը, Հա՛յ Ազգին և Հայոց Սուրբ Հո՛ղը։

 

 

«Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»

կուսակցության Առաջնորդ,

 «Հայոց  Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,

գնդապետ՝  Խաչիկ Ասրյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով