Աներձագ Հրա՛չ, եթե Քոչարյանը բունկերում պետք է չլիներ, քույրդ՝ Աննա-Էրատոն այդտեղ ի՞նչ էր անում.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր էջում տեսանյութ   հրապարակել`կից  գրելով.

Նիկոլ Անհողի աներորդի, քայլիստ երեսփոխան Հրաչը հայտարարել է, որ արցախյան վերջին խայտառակ պատերազմի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի, հայտնի բունկերում լինելը ոչ կոմպետենտ էր, քանի որ նա զինվորական չէր…
Հետաքրքիր է, իսկ աներձագ Հրաչը կբացատրի, թե որքանո՞վ էր կոմպետենտ զինվորական հարցերում իր քույրն՝ Աննա- Էրատոն, ով բունկերից, որքան կարելի է հասկանալ, դուրս չէր գալիս… Հրա՛չ, կարո՞ղ է քույրդ ֆելդմարշալ կամ գեներալիսիմուս է…
Ինչ վերաբերվում է Քոչարյանի զինվորական չլինելուն, բայց բունկերում գտնվելու վերաբերյալ Հրաչի մանկամիտ և անգրագետ վերլուծություններին, ապա անհաջող և հետին պլանի դերասան Հրաչին խորհուրդ կտամ ուսումնասիրել արցախյան առաջին պատերազմի պատմությունը և իմանալ, թե Արցախի և Հայաստանի նախկին նախագահն ի՛նչ դերակատարություն է ունեցել դրանում…
Ի դեպ, բունկեր արգելվել է մտնել նաև բազմաթիվ այլ զինվորականների, այդ թվում նաև գեներալների, ովքեր ժամանակին մեծ ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմում հաղթանակի մեջ…
Աներձագ Հրա՛չ, ի՞սկ դու ինչ գործ ունեիր բունկերում, որ այնտեղ տեսել ես Սեյրան Օհանյանին ու հիմա դրա մասին բարձրաձայնում ես…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով