Աբազյանն ավելի ուժեղ է գտնվել .«Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում արդեն 4 անձ կալանավորված է. պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարար Դավիթ Գալստյանը, ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Մեր տեղեկություններով, այս գործի պատճառով լուրջ ընդհարում են ունեցել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Կարապետյանը դեմ է եղել նման համաշխարհային աղմուկ բարձրացնելուն եւ ՊՆ ներկա ու նախկին բարձրաստիճաններին կալանավորելուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Գործի շրջանակներում շոշափվում են նաեւ ԱԱԾ մաքսանենգության, հետախուզության աշխատակիցների անուններ: Հարցը դրված է եղել` կա՛մ-կա՛մ: Կա՛մ ԱԱԾ-ականները պետք է պատժվեին նման բացթողումների համար, որին հնարավոր է նաեւ մասնակից են եղել, կա՛մ՝ ՊՆ պաշտոնյաները, Աբազյանն ավելի ուժեղ է գտնվել»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով