Ես կուզեի ինչ-որ մի տեղից դադարեն մեկ մարդու թելադրանքով առաջնորդվել և ունենան սեփական սկզբունքներ. Աղվան Վարդանյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկեց Արցախի հարցով հանձնաժողով ստեղծել։

«Հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի, Հայաստանի շուրջ, պետք է կարողանանք իբրև խորհրդարանական երկիր մեր մշտական հանձնաժողովների գործառույթներում Արցախի խնդիրները, Արցախին առնչվող հարցերը ներառել»,-ասաց Աղվան Վարդանյանը։

Վերջինս իշխանական պատգամավորներին հորդորեց որոշում կայացնելիս առաջնորդվել այն ապագայով, որը տեսնում են։ Նրա խոսքով Արցախի հարցով հանձնաժողովի բացառումն ԱԺ-ի օրակարգում մեր ինքնիշխանության և սուբյեկտայնության մասին չի խոսում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով