Երբ դեռ կար պատերազմում բեկում մտցնելու հնարավորություն, Նախագահ Քոչարյանը փորձում էր մեկնել Մոսկվա.Արա Վարդանյան

Երբ դեռ կար պատերազմում բեկում մտցնելու հնարավորություն, Նախագահ Քոչարյանը փորձում էր մեկնել Մոսկվա։ Բայց շատ «անսպասելի» իր կորոնա վարակի թեստը տվեց դրական արդյունք և նա զրկվեց գնալու և ինչ-որ բան ուղղելու հնարավորությունից։ Թե ինչ եղավ հետո բոլորդ հիշում եք` նոյեմբերի 9։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։
Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանի կապիտուլիացիայի վերջնական ամրագրումը հաշտության պայմանագրի տեսքով արդեն պատրաստ է և շուտով ստորագրվելու է։ Եվ կրկին շատ «պատահական», Նախագահ Քոչարյանին մի քանի անգամ Մոսկվա մեկնելու թույլտվություն տված դատավորը, այս անգամ մերժում է իր Մոսկվա գնալու դիմումը։ Թե ինչ է լինելու հետո, արդեն բոլորդ հասկանում եք։
Նախագահը արդեն երկրորդ անգամ փորձում է օգնության ձեռք մեկնել, բայց ամենադաժանն այն է, որ դա դիտարկվում է ոչ թե որպես օգնություն, այլ իշխանության դավաճանական պլանի իրագործման համար խոչընդոտ…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով