Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են BMW-ն ու 06-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս  մասին  տեղեկացնում է

 

Ժամը 16:25-ի սահմաններում, Արգել գյուղում՝ ժողովրդին հայտնի Լուսակերտի զորամասի դիմաց, բախվել են 28-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ-2016 մակնիշի և 40-ամյա Հովհաննես Ավետիսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցներն ու քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:   Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհայիւն ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը:

 

Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Տիգրան Բունիաթյանն ու Վարդան Վարյանը:

 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արման Մելքոնյանի գլխավորությամբ:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Ըստ տեղեկությունների, վիրավորը 06-ի վարորդն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով