Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ավտոբուսը բախվել է ծառին, կան 30-ից ավելի վիրավորներ, որոնց մի մասին ավտոբուսից դուրս են բերել Արտաշատի փրկարարները

 

shamshyan.com-ի  տեղեկություններով  այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 32 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանտու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։ Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը, հրամանատարի տեղակալներ Արամ Ադիբեկյանը, Հայկ Դավթյանը և նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Էդգար Սատյանը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Վթարից կարճ ժամանակ անց շատ արագ ժամանեցին փրկարարները, բժիշկների մի քանի խմբեր և վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում օգնություն էին ցուցաբերում։ Մի քանիսին քաղաքացիները սեփական ավտոմեքենաներով տեղափոխեցին, բայց հալալ էր փրկարարներին ու բժիշկներին, որ վայրկյանների ընթացքում հասան դեպքի վայր։

Ճանապարհային ոստիկաններին էլ էր հալալ. մի քանի վիրավորների ուղեկցեցին, որպեսզի շուտ հասնեն»։

Մանրամասն`shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով