Որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ խորհրդարանում հանդիպել եմ տարբեր խնդիրներով դիմած քաղաքացիների հետ.Աբրահամյան

Որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ խորհրդարանում հանդիպել եմ տարբեր խնդիրներով դիմած քաղաքացիների հետ։Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.

Այս ձևաչափը ենթադրում է հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում գտնվող հարցերի շուրջ քննարկումներ, քաղաքացիների բարձրացրած հարցերին պարզաբանումների ապահովում։
Բարձրացված որոշ հարցեր էլ ենթադրում են համապատասխան կառույցներին ուղղվող հարցադրումներ՝ պարզաբանումների և լուծումների նպատակով։
Բարձրաձայնվող խնդիրների բնույթը տարբեր է՝ անհատական հարցերից ինստիտուցիոնալ կարգավորումներ։
Հանդիպել եմ նաև 2020 թվականին Արցախում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։
Չափազանց ծանր, սակայն փոխադարձ վստահության, փոխըմբռման մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում ծնողները իմ ու հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրեցին անհետ կորած, զոհված զինծառայողների շուրջ ստեղծված իրավիճակի անչափ ուշագրավ դիտարկումներ, որը իմ աշխատանքի ընթացքում մշտապես պահելու եմ ուշադրության կենտրոնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով