Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. հիվանդանոցի ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է

 

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:Տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 18:10–ի սահմաններում  Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Նորամարգ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes  և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Մասիսի բժշկական կենտրոն:

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն  ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության  փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից  մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները,  ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

 

Փաստի առթիվ Ա. Բաբայանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով