Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ կմատուցվեն

 

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ կմատուցվեն, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ին, Կիեւի Սուրբ նահատակների մատուռում անցյալ տարվա պատերազմում զոհված նահատակներին նվիրված պատարագ կմատուցվի:

Տեր Կարապետ քահանա Ղարիբյանը հայտնել է, որ Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանն աղոթքը կկարդա Կիեւի Սրբոց Նահատակաց մատուռում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պարբերաբար աղոթքներ են կարդում Ղարաբաղում խաղաղության համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ օրերս Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում (Դոնեցկի մարզ) տեղի է ունեցել հայկական խաչքարի օծման արարողությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով