Ուղիղ մեկ տարի առաջ սկսվեց մեր նորագույն պատմության ամենաահավոր և տարօրինակ պատերազմը, որը շարունակվում է մինչեւ հիմա. Աբովյան

 

Ուղիղ մեկ տարի առաջ սկսվեց մեր նորագույն պատմության ամենաահավոր, դաժան,խայտառակ,հերոսական, սարսափելի և ՏԱՐՕՐԻՆԱԿ պատերազմը, որը չի ավարտվել և շարունակվում է մինչեւ հիմա։ Այս մասին ֆեյսբուքում գրել նախկին պատգամավոր Արման Աբովյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պարզապես շատերը ուղղակի հրաժարվում են ընդունել այս չափազանց պարզ իրողությունը կարծելով , որ եթե անընդմեջ բղավել Ապագա Կա և վայրենի թուրքերի հետ խաղաղասիրական “զիլիբիլի” անել,ապա պատերազմը կախարդական փայտիկի օգնությամբ կավարտվի ։

Ոչ՜

Պատերազմը շարունակվում է, որքան էլ մեզ փորձեն կրկին խաբել և համոզել՝ ո’չ, դա այդպես չէ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

44 օր անընդմեջ ամբողջ աշխարհի առջև տեղի էր ունենում աննախադեպ հերոսության և խայտառակ դավաճանության դրաման։

Պետք չէ այսօր երկար բարակ բաներ խոսել։

Այսօր պետք է լինենք լուռ ու զուսպ, մնացածը հետո»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով