Վերջին 3 տարիների ընթացքում, իշխանությունների կողմից կատարվեցին համարյա բոլոր մարդկային մեղքերը, և այդ ամենը «ժող ջանը» նրանց ներեց.Արմեն Ամիրջանյան

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի անդամ  Արմեն Ամիրջանյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Վերջին 3 տարիների ընթացքում, իշխանությունների կողմից կատարվեցին համարյա բոլոր մարդկային մեղքերը, և այդ ամենը «ժող ջանը» նրանց ներեց։
 
Ներվեց անգամ Արցախի կապիտուլյացիան, ներվեց զոհված հերոսների աճյունների ոչ պատշաճ պահումը, ներվեց պատերազմի օրերին պարգևավճարներ ստանալը,
 
չնայած այն հանգամանքին, որ ամբողջ աշխարասփյուռ հայությունը գումարներ էր հավաքում և ուղարկում հայտնի հիմնադրամներին, որպեսզի զենք և զինամթերք գնեն ռազմաճակատի համար:
 
Բայց այդ գումարները եվս «շորթվեցին» պետական մակարդակով և փոխանցվեցին կառավարությանը, որպես պարգևավճարների ֆոնդ։
 
Ներվեց նաև 55 մլն $ արժողությամբ ինքնաթիռի գնումը ՀՀ վարչապետի համար, այն էլ«թալանված» երկրի պայմաններում, երկու գերթանկարժեք լյուքս դասի Mercedes ավտոմեքենաները, որոնք պետք է ծառայեն ՀՀ ոչ բարով վարչապետին և նրա տիկնոջը….
 
Ներվեց նաև ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժելը ՝ Սև լճի տարածք։ Այնքան ծայրահեղ վիճակում է հայտնվել մեր պետությունը,
 
որ անգամ թուրք֊ադրբեջանական տանդեմը կարողանում է մեր երկրի ներսում միջպետական կարևորագույն ճանապարհ փակել և ստիպել ՀՀ ոչ բարով
 
վարչապետին հայկական գյուղերի տեղանունները կոչել ադրբեջանական տարբերակով, որից հետո նոր բացվեց ճանապարհը։
 
Պատերազմի դադարի համար ստորագրվեց եռակողմ պայմանագիր` Հայաստանի, Ռուսաստանի և ադրբեջանի միջև, որը իրենից ենթադրում էր հրադադար, և զորքերը մնում են կանգնած այն տեղում, որտեղ կանգնած են պայմանագրի ստորագրման
 
պահին։ Այնուհետև ՀՀ վարչապաետի պաշտոնը զբաղեցնող անձը սկսեց հանձնել տարածքներ, որոնք առհասարակ կապ չունեն այս պատերազմի և եռակողմ պայմանագրի հետ, այն է ՝ Քարվաճառը, Բերձորը, Շուշին, Քաշաթաղի շրջանը, Արցախի ողջ հարավը, Որոտան գյուղը։ Ըստ որոշ աղբյուրների երեկ՝ սեպտեմբերի 8֊ին ստորագրվել է մի
 
նոր փաստաթուղթ, ըստ որի Հայկական Տիգրանաշենը (Քարքի) անցնում է ադրբեջանին, եվ մի քանի այլ գյուղեր Տավուշի մարզում ևս պետք է հանձնվեն թշնամուն մոտ ապագայում…
 
Հիշարժան է այն փաստը, որ ստորագրվող փաստաթղթից մեկ օր առաջ հայատյաց ադրբեջանը 3 ռազմագերի վերադարձրեց։
 
Նախկին 3 ղեկավարների վարած քաղաքականությունը իրենից ենթադրում էր ՝ որոշակի տարածքների վերադարձ ադրբեջանին, որի դիմաց էլ ադրբեջանական կողմը պետք է Արցախի Հանրապետությանը տար կարգավիճակ, այսինքն ճանաչեր անկախությունը։
 
Բայց ամեն ինչ փոխվեց 2018թ֊ի գունավոր հեղափոխությունից, որտեղ «հեղափոխական առաջնորդը» նախ հայտարարեց, որ ՝ Արցախի հարցը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և ադրբեջանի ժողովուրդների համար։
 
Հետո այդ նույն անձնավորությունը հայտարարեց, որ՝ Արցախը Հայաստան է և վերջ…
 
Այսպիսով քանդվեց ողջ բանակցային պրոցեսը, և հայատյաց ադրբեջանը կարճ ժամանակ անց սանձազերծեց պատերազմ Արցախի դեմ, որին օգնում էին թուրք զինվորականներ, սիրիայից, պակիստանից և այլ վայրերից եկած վարձկան ահաբեկիչներ…
 
Արդյունքում Արցախի Հանրապետությունը մատնվեց պարտության, թե սխալ ռազմավարության և թե այլ պատճառներով…
 
Պատերազմից հետո հայատյաց ադրբեջանի դիկտատոր ղեկավարը հայտարարեց, որ ՝ Հայաստանը պետք է ճանաչի ադրբեջանի անկախությունը, և հրաժարվի կանոնավոր բանակից, անվանելով Հայական կողմին՝ օկուպանտ, ագրեսոր և անգամ չխորշեց մեղարդել ֆաշիզմի մեջ, այն դեպքում երբ իրնեց երկրում՝ ադրբեջանում երեխաներին դեռ մանկապարտեզից սովորեցնում են, որ ՝ հայերը իրենց թշնամիներն են…
 
Հայկական կողմը լուռ է մինչ օրս, և չի պատասխանել հայատյաց դիկատորի հոխորտանքներին, անգամ պաշտոնական Երևանը Արցախի անկախության տոնը չշնորհավորեց և պաշտոնական մակարդակով այցելություններ չեղան։
 
Վերլուծելով վերջին իրադարձությունների զարգացումները, կարելի է եզրահանգել այն մտքին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Վրաստան այցից հետո մի կարճ ժամանակ անց, կմեկնի նաև բաքու, ըստ երևույթին կկատարի հայատյաց ագրեսորի պահանջները,
 
և որպեսզի ավելի վառ գույն և երագներ ստանա նրա այդ այցելությունը, և խուսափի քնադատությունների տեղատարափից, նա ըստ իս հետը կբերի մի մյուս մնացած ռազմագերին և այդպիսով կավարտվի Հայոց հինավուրց պետության ՝ Արցախի կյանքը….
 
Դրանց հետո կսկսվեն նոր պրոցեսներ, մի կարճ ժամանակ անց երկու հայատյաց թուրքկան պետությունները “բարեկամություն” կանեն Հայերի հետ, իսկ հետո, դե արդեն կճնշեն թե տնտեսապես այնուհետև նաև քաղաքականապես, ինչու չէ նաև ֆիզիկապես։ Դրանով իսկ կկորցնենք նաև Մայր Հայաստանը…
 
《֊ Եթե կորցնենք Արցախը, կփակենք Հայոց պատմության վերջին էջը…
Մոնթե Մելքոնյան》

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով