Թուրքը մեր դրոշն է ջնջում, նիկոլն ու կամակատարները ներքին թշնամի են որսում․ Լիլիթ Գալստյան

 

«Հայաստան»  դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԲՌՆԱՏԻՐՈւԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ
նիկոլին ծառայող ՀՀ ոստիկանությունը՝ բռնի ուժ գործադրելով, բերման է ենթարկել Շ․ Ազնավուր հրապարակում սեպտեմբերի 21 -ի գունագեղ միջոցառման դեմ խաղաղ բողոքի ալցիա իրականացնող ՀՀ քաղաքացիների։
Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում։
ՀԱՅԱՍՏԱՆ դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքոներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը։
Ըստ տեղեկությունների՝ կա նաև մարմնական վնասվածք ստացած ՀՀ քաղաքացի։
Թուրքը մեր դրոշն է ջնջում, նիկոլն ու կամակատարները ներքին թշնամի են որսում։
Այսպիսին է բռնատիրության իրական դեմքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով