ՃՏՊ Արագած գյուղի մոտակայքում

 

Սեպտեմբերի 9-ին, ժամը 14:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ZIL-131» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Ա․, ծնված 1962թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը (մոտ 30 մ)․ վարորդը և ուղևոր Ռ․ Օ․-ն (ծնված 1967 թ.) տեղում մահացել են։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի և ուղևորի դիերը դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով