Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը դուրս է եկել իր զորամասի մշտական տեղակայման վայրից և անհայտ պայմաններում, հայտնվել ադրբեջանական կողմում.Տ.Աբրահամյան

 

«Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը դուրս է եկել իր զորամասի մշտական տեղակայման վայրից և անհայտ պայմաններում, հայտնվել ադրբեջանական կողմում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա հետպատերազմական ժամանակահատվածի միակ նմանատիպ դեպքը չէ (մի քանի ամիս առաջ էլ 2 զինծառայող առաջնագծում առևանգվեցին և հայրենիք վերադարձան ադրբեջանցի զինծառայողի հետ փոխանակումից հետո), ԶՈՒ-ն, շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն հասկանալու, թե որոնք են սահմանագծի խոցելի ուղղությունները և այդ ուղղությամբ պատշաճ միջոցառումներ իրականացնեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Սրանից զատ, մինչև հիմա պարզ չէ, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է մեր սպան հայտնվել ադրբեջանական կողմում և ի՞նչ աշխատանքներ են տարվում վերջինիս վերադարձն ապահովելու ուղղությամբ»,-գրել է  պատգամավորը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով