Գնաճը՝ թռիչքաձև, թոշակ-աշխատավարձերը՝ նույնը.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ   Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

«Հայաստանի գործող իշխանություններին չի հաջողվում կարգավորել գնաճը…
Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի զեկույցի 2021 թ-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ սպառողական ապրանքների ու ծառայությունների 8.8% գնաճ է գրանցվել…
Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 66.4% գնաճ… Զգալի թանկացել են կաղամբը, կանաչ սոխը, գազարը, ճակնդեղը, կարտոֆիլը և վարունգը…
Ձուկը և ծովամթերը թանկացել են 25.5%-ով , մսամթերքը՝ 9.9%-ով, կաթնամթերքն ու ձուն թանկացել են 12.2%-ով, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 9.3%-ով, յուղերն ու ճարպերը՝ 29.1%-ով, շաքարավազը՝ 36.2%-ով…
Բենզինը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ թանկացել է 47.5%-ով, դիզվառելիքը՝ 44.3%-ով, որի տենդենցը շարունակվում է նաև սեպտեմբերին. երկու օր առաջ REGULAR 1 լիտր բենզինը 480-490 դրամից հասավ 500 դրամի, որի հետևանքով էլ բարձրացել են տրանսպորտի ծառայությունների գները…Այն բարձրացել է 10%-ով…
Տնային գործածության առարկաները և կենցաղային տեխնիկան թանկացել են 9.5%-ով…Նախորդ տարվա համեմատ թանկացել են նաև հագուստն ու կոշիկը՝10.3%-ով…
Առողջապահության ծառայությունները թանկացել են 5.3%-ով, ռեստորանների և հյուրանոցների սակագները՝ 2.6%-ով…
Օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ նվազել են մրգի գները՝ 8.7%-ով…
Այս գնաճի տեմպերի հետ չի բարձրանում մարդկանց աշխատավարձը, թոշակը, բայց իշխանավորների ծախսերը հոգալու համար գումար կա… Օրինակ՝ ԱԺ պատգամավորների գործուղման գումարները 50 հազարից հասան 250 հազար դրամի և այլն…
Դե ծափ տվեք և ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Անհողը, եթե խոզի միս չկա, խառը կանաչի կերեք, կարագը թանկա ` լոբի կերեք, ո՞վ է ասել, որ օգտակար չի…»,-գրել է  Համբարյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով