Փաստորեն թուրքի հերթական հրամանով և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն պիտի արվի.Աննա Մկրտչյան

 

Երբ լսեցի անհայրենիք տականքի ու հազիվ նախարարի աթոռին հասածի հայտարարությունները սահմանադրական փոփոխությունների մասին մտածեցի, որ ինչպես միշտ շեղում են կարևորից ու արհեստական հարցադրումներ ստեղծում։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր էջում  գրում  է  ,«Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր       Աննա Մկրտչյանը:
Կարծեցի, որ ճանապարհներ են փնտրում լրացուցիչ բռնաճնշումների և սեփական անփառունակ ներկան երկարաձգելու համար, որովհետև իրենց գոյության միակ ճանապարհը թեկուզև դավաճանի պիտակով, բայց ձևական իշխանության պահպանումն է։
Իրականությունն, ինչպես միշտ ավելի վատն էր, քան ես կարող էի պատկերացնել։
Փաստորեն թուրքի հերթական հրամանով և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն պիտի արվի։
Էս դավաճաններին ասելու բան չունեմ։ Սրանց պիտի կարողանանք վռնդել, ուրիշ ոչինչ։ Բայց այ լուրջ դեմքով Սահմանադրության փոփոխությունների շուրջ կարևորվելու խնդիր ունեցող մասնագիտական շրջանակներն ու արտախորհրդարանական այլընտրանքները թող իմանան՝ թուրքի հրամանով Սահմանադրության փոփոխությանն են նպաստում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով