Նիկոլ Անհողի ոստիկանապետությունը թվերով. Գագիկ Համբարյան

 

«Երեկ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում հայրենի ոստիկանները կրկին ցույց տվեցին իրենց կոպտությունը Նիկոլ Անհողին քննադատողների և ըննդիմադիրների նկատմամբ,ովքեր այս անգամ հավաքվել էին և պահանջում էին չեղարկել Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին Նիկոլի ծրագրած գունագեղ տոնակատարությունը…»,-ֆեյսբուքյան  իր  էջում գրում է  քաղաքագետ   Գագիկ Համբարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

«Որպեսզի հասկանաք, թե ինչու՛ է ոստիկանությունն այդպես ջանադրաբար պաշտպանում կապիտուլյանտի իշխանությանը և աննախադեպ դաժանությամբ ճնշում նրա ընդդիմախոսներին, բայց ծպտուն չի հանում, երբ մեր երեխաներին իրենց ազերի կոլեգաները նվաաստացնում և սպառնում են՝ մի քանի թիվ բերեմ և ամեն ինչ հասկանալի կլինի…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Այսպես, 2021 թ-ի պետբյուջեով 2020 թ-ի համեմատ 17,5 միլիարդ դրամով ավելացվել է ոստիկանությանը հատկացվող գումարները, այն դեպքում, երբ Նիկոլ Անհողի պատճառով ջախջախված մեր բանակին ավելին է հատկացվել ընդամենը 3,5 միլիարդ դրամ…
Ի դեպ, հատուկ նշեմ, որ նույն ժամանակահատվածի համար կառավարության աշխատակազմին ավելին է հատկացվել 9,5 միլիարդ դրամ…
Երևի հիմա պարզ է բոլորի համար, թե մեր ոստիկանների պահվածքն ինչով է պայմանավորված…Այո՛, թուրքի դեմ ծնկած Նիկոլը Հայաստանը վերածում է ոստիկանապետության…»,-գրել է  Համբարյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով