Նախարարի պատվաստված մայրը վարակվել է քովիդով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը  գրում է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այդ մասին մեզ փոխանցեցին հիվանդանոցի մեր աղբյուրները։ Հատկանշական է, որ նախարարի մայրիկն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որեւէ ձեւով չի ապահովագրել վարակվելուց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մենք կապ հաստատեցինք նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի եկավ ու ի պատասխան մեր հարցմանն ասաց․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որեւէ բան ասել եւ շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։

Ըստ էության, նախարարը ոչ հաստատեց, բայց ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով