Մոպեդի վարորդը հիվանդանոցում մահացել է.ՀՀ ոստիկանություն

 

Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար էին բախվել ավտոբուս և մոպեդ. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մոպեդը վարել է 25-ամյա Օնիկ Սվատյանը, որը սեպտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով