Միքայել Մինասյանի ստեղծած իմպերիան կազմաքանդվում է . «Հրապարակ»

 

«Քառյակ մեդիայի» կազմում գործող «Tert․am», «Արմնյուզ» լրատվամիջոցները ընտրություններից հետո պասիվացան։ Սկզբում աշխատակազմերին ասվել էր, որ արձակուրդ են գնում, սակայն արդեն սեպտեմբերն է, եւ ոչ մի նորություն չկա նախկին ռեժիմին վերադառնալու մասին։ Որոշ տեղեկություններով, նրանց հովանավոր Միքայել Մինասյանը որոշել է ակտիվ քաղաքականությամբ չզբաղվել եւ դաշտը զիջել պաշտոնական ընդդիմությանը՝ ԱԺ անցած ուժերին։ Տասնամյակների ընթացքում ստեղծված նրա իմպերիան, ըստ էության, կազմաքանդվում է։ Լուրեր են շրջանառվում, որ նա վաճառում է «Արմնյուզը», որն այս ընթացքում բավականին բարձր ռեյտինգ եւ լսարան է հավաքել։ Եվ քանի որ ՀԸ-ն նաեւ մի քանի միլիոն վարկ ունի, գնորդ չեն գտնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուրեր տարածվեցին, որ «Արմնյուզը» գնելու են Տաշիրի Կարապետյանները, ապա Արթուր Վանեցյանի անունը շրջանառվեց, հետո ասացին, որ իշխանությունները որոշել են ընդդիմադիր TV-ն դարձնել իշխանական եւ ստիպում են իրենց հետ կապակցված որոշ օլիգարխների՝ գնել այն։ Առաջարկել են նախ Խաչատուր Սուքիասյանին, ով հրաժարվել է, հիմա բանակցում են Սամվել Ալեքսանյանի հետ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել գործարարից՝ կապվեցինք նրա օգնական Արմանի հետ, ով մեր հարցը փոխանցեց շեֆին, ապա ասաց, որ նա հերքում է․ «Նման բան չկա, մենք դրա հետ գործ չունենք»։

Ամբողջական հոդվածը՝«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով