ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, բարձր ամբիոնից ալիևը ցուցադրեց առավելագույն ագրեսիա.Գևորգ  Գևորգյան

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, բարձր ամբիոնից ալիևը ցուցադրեց առավելագույն ագրեսիա, հստակ ընդգծելով, որ այլևս Հարավային Կովկասում իրենք են դերակատարում և իրավիճակ փոխողները։ 44-օրյա պատերազմի ընթացքում ահաբեկչական ուժերի, վարձկանների վրա հիմնված օկուպանտ պետության ղեկավարը Հայաստանին որակում է պարտված զավթիչ, բարբարոս և պատերազմական հանցագործ»:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  ռազմական,հասարակական  գործիչ,Արցախյան  պատերազմի  ազատամարտիկ  Գևորգ  Գևորգյանը 
Եվ այս խայտառակությանը, շարունակական նվաստացումներին պետական մակարդակով ոչ միայն պատասխան չի տրվում, այլև ադրբեջանասեր, թուրքասեր դրածոն լծված է ագրեսոր թշնամուն սիրաշահելով և հանուն սեփական իշխանության «խաղաղության» համաձայնագրի կնքման ճանապարհներ փնտրելով:
Հատվում են բոլոր ճանապարհները:
ԿԱՄ ՄԵ´ՆՔ կամ պրոթուրքիզմը»,-գրել  է  Գևորգյանը

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով