Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզում. կաթի գործարանին պատկանող Ford Transit-ով վրաերթի է ենթարկվել նույն գործարանի աշխատակիցը, վերջինս տեղում մահացել է

 

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս  մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի վերջնամասում՝ գաջի գործարանի հարակից տարածքում, Ford մակնիշի ավտոմեքենան, որը օգտագործվում է որպես կաթ տեղափոխելու ցիստեռն, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

 

Ոստիկանները պարզել են, որ վրաերթի հետևանքով մահացածը Սյունիքի մարզի բնակիչ Լիլիթ Մկրտումյանն էր, ով աշխատում էր վրաերթի վայրի հարևանությամբ գործող կաթի կոմբինատում։  Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով