2021թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, Քաջարան քաղաքի 60–ամյա բնակիչը վարելով «Toyota Rav 4» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ավտոճանապարհի հանդիպակաց գոտի, հարվածել բետոնյա արգելապատնեշին ու գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news