ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարճ՝ պատվաստման մասին։
1. Հայաստանի ապիկարները տապալել են համավարակի դեմ պայքարը, այդ թվում՝ պատվաստումների մասով։
2. Առողջապահության նախարարը ոլորտից կատարյալ անտեղյակ դրածո է։
3. Նրանք խաբել են ու շարունակում են խաբել բոլոր հարցերում, այդ թվում՝ համավարակի մասով։
4. Պատվաստումը պետք է լինի կամավոր։ Պետության կողմից ճիշտ բացատրական աշխատանքի թերացումները անթույլատրելի է սվաղել բիրտ վարչական լծակներով։
5. Հայաստանում պատվաստման մակարդակի ցածր ցուցանիշը ապացուցում է, որ հասարակությունը նրանց իրականում չի վստահում։ Պատվաստման ցածր ցուցանիշը նրանց ապալեգիտիմացման ուղղակի ցուցիչ է։
6. Ես պատվաստվել եմ՝ թե առողջապահական հենքով, թե գլոբալ մոբիլությունս պահպանելու համար։
7. Պատվաստման գործընթացը պիտի լինի գիտահեն եւ գիտակցված, ոչ թե տգետների տապալումների հետեւանքով՝ պարտադրված։
Նմանատիպ նորություններ:
ՆԳՆ մարզային վարչության պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է` «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախո...
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին (դա օրինական է), գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո, առանց մոն...
Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբա...