Կապիտուլյացիան շարունակվում է և կշարունակվի այնքան քանի դեռ դրա հեղինակը ժողովրդի անունից բաներ է պայմանավորվում և իրագործում.Վահան Բաբայան

 

Կապիտուլյացիան շարունակվում է և կշարունակվի այնքան քանի դեռ դրա հեղինակը ժողովրդի անունից բաներ է պայմանավորվում և իրագործում:Այս  մասին  ,ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

«Թվում էր սենսացիա կլինի Կապան-Գորիս ճանապարհին կատարվողը,բայց պարզվեց չէ մարդկանց դա չի հուզում ասում են «թող պարսիկները մտածեն»:
Վաղը,որ իրենցից էլ թուրք ոստիկանը փող ուզի կտան երևի:
Ստացվում է,որ ժողովրդի անունից հանդես եկողը ինչ ուզի կզիջի,ինչ տարածք ուզենա կտա իսկ ժողովուրդը դա կների,կուրանա իր զավակների 30 տարվա պայքարը,կուրանա 30 տարվա իր ապրումներն ու քրտինքը,աշխատանքը ու կայուն և ամուր պետություն ունենալը,կուարանա 90-ականների հաղթանակը և իր հերոսներին:
Ցավոտ լուծումները լավ էլ հանգիստ և ադապտացված տարավ ժողովուդը,պառլամենտում կառուցողական բանավեճ,փողոցում պայքար չկա,բոլորը գոհ և երջանիկ»,-գրել է  Բաբայանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով