Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին . «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխող մեծամասնությունը, իրագործելով պողպատյա մանդատի բոլոր հնարավորությունները, անշեղորեն նվաճում է ողջ իշխանությունը երկրում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինները։ Խորհրդարանական մեծամասնությունը երեկ՝ առանց ընդդիմադիրների, նոն ստոպ ռեժիմով երկու ընթերցումով ընդունեց համայնքների խոշորացման նախագծերը: Իշխանությունը եռամյա ձախողված պայքարից հետո վերջապես գտավ անհնազանդ եւ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին՝ ի դեմս խոշորացման:

Առաջիկա երկու ամիսներին բախտորոշ ընտրություններ են սպասվում: «Քաղպայմանագիրն» ամեն ինչ անելու է, որ խոշորացված համայնքները վերցնի իր ղեկավարության տակ։ Որոշ ընդդիմադիրներ եւս արդեն իսկ սկսել են այդ ուղղությամբ պայքարը: Այս ընտրությունները կարող են վճռորոշ լինել հետագա քաղաքական դասավորությունների առումով»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով