Իոաննիսյանենք իրենք հորինում, իրենք էլ հերքում են .«Հրապարակ»

«Հրապարակ»- ը    գրում է

«Դանիել Իոաննիսյանի «Փաստերի ստուգման հարթակն» այնքան է պարապ մնացել, որ որոշել է ինքը հորինել, ինքն էլ հերքել։ Մասնավորապես FIP-ը նյութ հրապարկել, որն ունի հետևյալ վերնագիրը․ «Քրիստինե Հալաջյանը «Տիգրան Մեծ» պետական շքանշանով չի պարգևատրվել»։ Իրենց այս «գերաշխատատար» և «բարդ ուսումնասիրությունն» Իոաննիսյանենք սկսել են «Հրապարակի» այսօրվա լուրին հղում տալով, որում գրել էինք, որ Քրիստինե Հալաջյանը՝ նույն ինքը՝ Լոսի Քիսոն, «Ասպետ Մեծն Տիգրան» անունը կրող մեդալ է ստացել, ապա նյութում նաև նշել էինք, որ մեդալը Հալաջյանին տրվել է ՀԱԲ-ի կողմից (Համենայն դեպս մեդալի վկայականի վրա գրված էր, որ հանձնողը «Հայոց ազգային բանակն» է)։ Իոաննիսյանի Fip-ը թեև խոստովանում է, որ նյութում ամեն բան ճիշտ է գրված, սակայն սովորույթի համաձայն որոշել է լուրը պիտակավորել որպես «ֆեյք»՝ բերելով հետևյալ աբսուրդ հիմնավորումը․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Թեև hraparak.am կայքի ամբողջական հոդվածում նշված էր, որ «Քրիստինե Հալաջյանը պարգևատրվել է «Հայոց ազգային բանակի» ռազմական միավորման կողմից», միևնույն է, բազմաթիվ ընթերցողների մոտ սխալ կարծիք էր ձևավորվել, որ մեդալը պետական է, իսկ պարգևատրումն իրականացվել է իշխանությունների կողմից»,- գրել է Fip-ը՝ այդպես էլ չմասնավորեցնելով, թե հանրային կարծիքի այդ ի՞նչ ուսումնասիրություն են արել, որ պարզել են կարծիքի ճիշտ կամ սխալ լինելը, կամ այդ ո՞ւմ մոտ է սխալ կարծիք ձևավորվել։ Կրկին նշենք, որ մեր նյութում որևէ տեղ գրված չէ, որ մեդալը պետական պարգև է, սակայն Fip-ը որոշել է հերքել ինչ-որ անհայտ անձանց մոտ ձևավորված «սխալ կարծիքները»։

Հետաքրքիր է, որ «փաստերի ստուգման» անվան տակ մամուլը ցեխոտող և պիտակավորող Իոաննիսյանը, որն անընդհատ խոսում է մանիպուլյացիայից, հենց զբաղված է մանիպուլյացիա տարածելով՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե մամուլը ինչ-որ սխալ բան է գրել, կամ ապատեղեկատվություն է տարածել, իրենց բառերով ասած՝ «սխալ կարծիք» են ստեղծում»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով