Իմ ստատուսները թարգմանում էին ռուսերեն, մեջը ավելացնում մտքեր, որոնք իմ գրածի հետ աղերս չունեն, այնուհետև տեղադրում էին այդ տեքստերը ադրբեջանական մամուլում.Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Երկու տարի առաջ, երբ տեղափոխվեցինք Արցախ, որպեսզի փորձենք ավելի մեծ ուշադրություն սևեռել գալիք աղետի վրա, մեր դեմ բավականին լուրջ մեդիա արշավ սկսվեց: Իմ ստատուսները թարգմանում էին ռուսերեն, մեջը ավելացնում մտքեր, որոնք իմ գրածի հետ աղերս չունեն, այնուհետև տեղադրում էին այդ տեքստերը ադրբեջանական մամուլում: Դրանից հետո տեղական գործակալները այդ ադրբեջանական հղումները տարածում էին մեր համագյուղացիների մեջ, որ մեր հանդեպ ատելություն սերմանեն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նույն բանը՝ լրիվ նույն ոճով, էս քանի օրն են անում: Էլի թարգմանում են ռուսերեն, արդեն նույնիսկ վիդեոներ են սարքում, բայց մեջը իմ ասելիքի հետ աղերս չունեցոք տեքստ են տեղադրում: Օրինակ՝ այս նկարում պատկերվածը…
Ու սա ո՛չ Սորոսն ա, ո՛չ պետդեպը, սա «մերոնք» են…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով