Հրդեհ Գյումրի քաղաքում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 05:14-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի վերջնամասում այրվում է մթերային խանութ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող սննդամթերքի խանութում (մոտ 20 քմ) և հարակից ինքնաշեն երկաթե պահեստում (մոտ 15 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել՝ 06:22-ին:

Այրվել են խանութն և հարակից պահեստը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով