Հարգելի հայրենակիցներ,սիրելի քաղաքացիներ,խոսքն ուղղում եմ այն մարդկանց ովքեր ցավոք սրտի ժողովուրդ են այլ ոչ թե հասարակություն.Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

 

Հարգելի հայրենակիցներ,սիրելի քաղաքացիներ,խոսքն ուղղում եմ այն մարդկանց ովքեր ցավոք սրտի ժողովուրդ են այլ ոչ թե հասարակություն,խոսքը ուղղում եմ ձեզ, մեծ հավատով, հույս ունենալով,որ կգա մի օր երբ նաև դուք ժողովրդից ,կամ ամբոխից կդառնաք հասարակություն և կտարբերեք թշնամուն բարեկամից, հերոսներին կտարանջատեք հողատու,կապիտուլյանտներից,դուք ժեխ չեք,դուք կուրացած ժողովուրդ եք,ովքեր

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

անգիտակից,կուրացած են ատելությունից ու նախանձից,բայց բոլորդ խաբված ընտրել եք այս ճանապարհը `ճանապարհ որով հրաժարվեցիք անվտանգությունից,ընտրելով հակահայկական և հակաքրիստոնեական քաղաքականությունը որդեգրած մարդու ու իր թիմին,ովքեր մեզ բոլորիս հասցրեցին մահվան ,հազարավոր անմահացած եղբայրներ ովքեր չխնայելով մարդու համար ամենաթանկը `կյանքը ,զոհաբերեցին այն հանուն մեր երկրի անվտանգության ,հանուն մեր վաղվա օրվա,հանուն նրա,որ Հայաստանը լինի անկախ և ազատ :Մեր բոլորիս պարտքն ա մեր հերոսների հիշատակը վառ պահենք,որ շարունակենք իրենց գործը ,որ ապացուցենք ներկա կապիտուլյանտներին,որ մեր եղբայրները չեն անմահացել հանուն ոչնչի,որ չլքենք խրամատը,որը փորել էն մեր հերոսները,և սերնդեսերունդ ամուր պահել այն.

ուզում եմ ասել բացե´ք ձեր աչքերը,ուզում եմ հրաժարվեք չարից:Հիմա մի քանի օրինակ կբերեմ,որոնք բացարձակ պատահակ թվեր չեն ու կուզեմ,որ գոնե մի փոքր մտածեք` սեպտեմբերի 21-ի խայտառակ միջոցառմանը չմասնակցելու մասին,չմասնակցելու մեր հերոսների թափված արյունով ուրախացող թուրքի հետ ,ուս ուսի տված մեր պետականությունը ոչնչացնող կապիտուլյանտների միջոցառմանը:
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը` նոյեմբերի 25֊ին հանձնվեց նրա կողմից ազատագրված Քարվաճառը,իսկ Մոնթեի մահվան օրը` հունիսի 12֊ին Ադրբեջանին հանձնվեց Մոնթեի նահատակության վայր Աղդամի շրջանի քարտեզը։
Ադրբեջանի դրոշի օրը հանձնվեց Շուշին։
1991 թվականի դեկտեմբերի 10֊ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացված համաժողովրդական հանրաքվեն միահամուռ հաստատեց ԼՂՀ բնակչության կամքը` անկախության հռչակման վերաբերյալ,իսկ 2020 թվականի դեկտեմբերի 10֊ին Բաքվում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի նկատմամբ տարած հաղթանակի զորահանդես` հատուկ ցուցադրելով մեր զինվորական տեխնիկան։Շատ օրինակներ կան,թվերի և սիմվոլների,որոնցով այս չարիքապաշտները առաջնորդվում են:Մի´ մասնակցեք,արթնացե´ք հասկացե´ք : Եվ ի վերջո եկեք ժողովրդից դառնանք հասարակություն ու դառնանք բռունցք ,ու հանենք այս չարը , մեր երկրից :ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ԻՄ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ `ՀԱՅԱՍՏԱՆԻՍ :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով