Հանդիպման ժամանակ հանդես եկա առկա քաղաքական իրավիճակի մասին ամփոփ զեկույցով. Իշխան Սաղաթելյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում ՀՅԴ ԳՄ անդամների և Մարզային կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

 

«Հանդիպման ժամանակ հանդես եկա առկա քաղաքական իրավիճակի մասին ամփոփ զեկույցով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպմանը մեծապես կարևորվեց մարզերում աշխատանքների ակտիվացումը և ազգաբնակչության հետ տարվող աշխատանքների ընդլայնումը:
ՀՅԴ Մարզային կոմիտեների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ քննարկեցինք նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորների առաջիկայում նախատեսվող մարզային այցերին և դաշինքի պատգամավորների հետ տեղի ունենալիք հանդիպումներին առնչվող հարցերը»,- գրել է նա։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով