Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի ջոկի ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայողը:Այս  մասին  տեղեկացնում է  ՀՀ Քննչական կոմիտե
ն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կատարվում է նախաքննություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով