Գորիս – Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների․ ParaTV

PARA TV-ն գրում է․

«Գորիս – Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։

Para TV-ի ունեցած տեղեկություններով ադրբեջանցիները Գորիս – Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։

Ինչպես փոխանցում են լրատվամիջոցի աղբյուրները՝ վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով