Չզարմանաք,որ Նիկոլի հաջորդ այցը լինի Բաքու,որտեղ և ստորագրվի խաղաղության պայմանագիրը.Վահան Բաբայան

Չզարմանաք,որ Նիկոլի հաջորդ այցը լինի Բաքու,որտեղ և ստորագրվի խաղաղության պայմանագիրը:Այս  մասին  ,ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը:

էս գունագեղության աղմուկի մեջ գրեթե չնկատվեց,որ Ադրբեջանի կողմից օկուպացված մեր տարածքները արդեն Ադրբեջանի արևմտյան շրջաններ դարձան:
Ոչ սահմանազատում է արվել ոչ էլ սահմանագծում,ոչ համաձայնագիր է կնքնվել,ոչ էլ խաղաղության պայմանագիր,բա չեք հարցնում էդ ոնց՞ եղավ,որ էդ տարածքները սենց ոտքի վրա դարձան Ադրբեջանի արևմտյան շրջաններ:Նույնիսկ չի ասվում վիճելի շրջաններ,այլ հստակ արդեն բանավոր հայտարարվում է հենց Ադրբեջանի արևմտյան շրջաններ:
Ինչ՞է ստացվում,ստացվում է,որ Հայաստանը միակողմանի ճանաչում է արդեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,հայտարարում է,որ պատրաստ է սահմանազատման`այն քարտեզներով,որը թուրքերն են դեմ տալիս,որ պատրաստ է խաղաղությանը և հարաբերությունների կարգավորմանը և փաստացի դա անում է շտապողական տեմպով,որ 44 օրյա պատերազմի մեկնարկի մեկ տարին լրանալու օրը արդեն այդ գործընթացը պաշտոնապես սկսված լինի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով