ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում կրկին առաջադրվեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը

 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փոխնախագահի պաշտոնում կրկին առաջարկել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Նշենք, որ նախորդ անգամ ևս նրա թեկնածությունն էր առաջարկվել, սակայն վերջինս չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ հանձնաժողովի ցանկացած անդամի, առավել ևս փոխնախագահի կենսագրությունը պետք է թափանցիկ լինի։

«Գիտենք, որ Արթուր Ղազինյանի հայտարարագրի մեջ հսկայական ունեցվածք է նշված և այդպիսի կենսագրություն ունեցող մարդը չէր կարող բիզնես աշխարհում այդպիսի կարողություններ կուտակել։ «Հայաստան» խմբակցությունում քննարկե՞լ եք այդ հարցը, թե ինչպիսի՞ աղբյուրներից է նման կարողություն գոյացել»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ պաշտոնատար անձանց հայտարարագրման, այնտեղ արտացոլված տեղեկատվության հավաստիության և դրանց աղբյուրների վերաբերյալ ստուգման իրավասությունը պատկանում է համապատասխան պետական մարմնին, որն Արծվիկ Մինասյանի կարծիքով ո՛չ ԱԺ պաշտպանության հանձնաժողովն է, ո՛չ էլ ԱԺ-ն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Եթե որևէ կասկած, որևէ թյուր կարծիք կա, ապա իրավասու մարմինը կարող է և հնարավորություն ունի՝ իրականացնելու անհրաժեշտ քննությունը և պարզելու։ Մեր խմբակցությունում վստահ ենք, որ բոլոր այն տվյալները, հրապարակումները և տեղեկությունները, որոնք պաշտոնապես ներկայացված են պարոն Ղազինյանի կողմից, դրանք բոլորը հավաստի են»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով