Արցախում զոհվածների հարազատները քարերով հարձակվել են ՔՊ-ականների վրա. «Հրապարակ»

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հրապարակ»-ը  գրում է

 

Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների հետ: Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարերով մտել են Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել են ՔՊ-ական պատգամավորները, որպեսզի ջարդեն նրանց գլուխը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զոհվածների հարազատները վրդովված են եղել ՔՊ-ականների այցից Արցախ, և հայտարարել են, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր, ուստի նրանք իրավունք չունեն ոտք դնելու Արցախ: Միջադեպը հարթել է Արցախի ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, որը բանակցել է զոհվածների հարազատների հետ և համոզել կտրուկ քայլերի չդիմել:

Նշենք, որ Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների յոթհոգանոց խմբին պետության հաշվին ՊՊԾ անվտանգության 12 աշխատակից է ուղեկցում: Փաստորեն, կանխատեսել են, որ այստեղ ևս մարդիկ կգտնվեն, որոնք չեն հանդուրժի այն, ինչ իրենք արել են Արցախի և իրենց զավակների հետ և կցանկանան դա որևէ կերպ արտահայտել, օրինակ` քարերով հարձակվել իրենց վրա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով