Անբարոյականության շքերթը շարունակվում և խփում է նոր ռեկորդներ․ Ավետիք Իշխանյան

 

Այս վերջին երեք տարիների ընթացքում, թվում էր թե այլևս ոչնչի վրա չի կարելի զարմանալ։ Բայց անբարոյականության շքերթը շարունակվում և խփում է նոր ռեկորդներ, ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԱԺ նախագահը մեր գերիների տառապանքի փաստերը համարում է «հնարված տեսարաններ», ՔՊ-ական, Աբաջյանի պապիկ կեղծած խաբեբան, Հայաստանի տարածքները համարում է ադրբեջանական։

Եվ այս ամենը մենք հանդուրժում ենք։ Այո՛, հանդուրժում ենք, հատուկենտ զայրացած գրառումներն ու ելույթները ոչինչ են, չկա համաժողովրդական ընդվզում։ Եվ ուրեմն, նրանք «ճիշտ» են, քանի որ մենք կորցրել ենք մեր և ազգային, և մարդկային արժանապատվությունը։

Երիցս ճիշտ է մեր թշնամի երկրի նախագահը։ Ո՞ր երկիրը չէր նվաստացնի և նվաճի իրեն թշնամի պետությունը, որի ղեկավարներն իր դաշնակիցներն են, իսկ ժողովուրդը հպատակ՝ իր ողորմելի իշխանությանը։ Այդ նույն ժողովուրդը, որը չընդվզեց հայրենիքի կորստից հետո, հավանություն տվեց ստին ու կեղծիքին, մասնակից լինելով անբարոյականության շքերթին», – գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով